Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Չեխիա կատարած այցի ընթացքում բախվել է բողոքի ակցիաների, հայտնում է «Aktuality»-ն։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ նա բացել է Չեխոսլովակիայի կազմավորման 108-ամյակին նվիրված հուշարձանը։

Արարողությունն ուղեկցվել է սուլոցներով և բողոքի կոչերով։ Ցուցարարները Ֆիցոյի հասցեին վանկարկել են՝ «Չքվի՛ր Ռուսաստան»։

Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով են դիմավորել նաև Բաբիշին և երկու երկրների արտգործնախարարներին, այդ թվում՝ Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարին, որը նախօրեին Մոսկվայում բանակցություններ էր վարել Սերգեյ Լավրովի հետ։