Որոշ հայ պատգամավորների՝ Ռուսաստան մուտքի արգելքի հետ կապված իրավիճակն անհասկանալի է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Առնվազն լրացուցիչ և մանրամասն քննարկման անհրաժեշտություն կա՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել», — հավելել է նա։

Ալեքսանյանը պարզաբանել է, որ չի հասցրել շփվել իր ռուս գործընկերոջ հետ։ «Ինչ-որ պահի հանդիպում կլինի», — նշել է նա։