ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների սակրավորները մայիսի 14-26-ին ճամբարային հավաքներ են անցկացրել, որոնց ժամանակ սակրավորներն ու ինժեներները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց մասնագիտական վարպետությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքների ժամանակ կատարվել են ականապատման եւ ականազերծման, միջանցքներ բացելու, խրամատներ փորելու եւ պաշտպանական կառույցների շինարարության աշխատանքներ: