Սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հորդորում ենք քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։
Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։
Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին»։





























