Մեղրիի երկաթգծի, մասնավորապես՝ ռելսերի վերաբերյալ քրեական գործ կա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գործը վերաբերում է ռելսերին։ Ընդ որում, նա մանրամասներ չի ներկայացրել։

Փաշինյանը պարզաբանեց, որ գործընկերներին խնդրել է իրեն ներկայացնել մանրամասները։

Նա հայտնեց, որ պատասխան ստանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային։