Քուվեյթը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ բողոք հայտնելով Իրանի դեսպանատան հայտարարության դեմ, որը էմիրության իշխանությունները գնահատել են որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Ավելի վաղ Իրանի դեսպանատունը հերքել էր Քուվեյթի մեղադրանքները՝ Իրանի քաղաքացիների՝ մի շարք անձանց սպանելու և Պարսից ծոցի այդ պետության անվտանգությունը խաթարելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակցության վերաբերյալ։

Ի պատասխան՝ Քուվեյթը հայտարարել է, որ թույլ չի տա միջամտել իր դատական մարմինների որոշումներին։ Իշխանությունները միաժամանակ Թեհրանին կոչ են արել պահպանել միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ բարիդրացիության սկզբունքը։