Մայիսի 26-ին Կաննի փառատոնի մրցութային ծրագրի վերջին օրն է: Երեկոյան կտրամադրեն «Հատուկ հայացքի» մրցանակները եւ մամուլին կներկայացվի փառատոնի փակման ֆիլմը` ֆրանիսացի ռեժիսոր Կլոդ Միլլերի «Թերեզա Դ.» -ն:

Լրագրողների մեծ մասը համակարծիք են, որ «Ոսկե արմավենին» շնորհվի ֆրանսիացի Լեոս Կարակսին, սակայն հաշվի առնելով, որ ժյուրիի ղեկավարը Միշել Պիկոլին է, արմավենուն կարող են հավակնել նաեւ Միխաել Հանեկեն կամ Սերգեկ Լոզնիցեն:

Գրան պրիի հավակնորդների թվում նշվում են ռումինացի Քրիստինա Մունջուն` «Բլուների ետեւում», դանիացի Թոմաս Վինտերբերգին` «Որսը»,  ավստրալացի Ուլրիխա Զայդլին «Դրախտ: Սեր», մեքսիկացի Կարլոս Ռեյգադասին «Մթությունից հետո` լույս» ֆիլմերով:

Ժյուրի աշխատանքի արդյունքները հայտնի կդառնան մայիսի 27-ի երեկոյան: