Չինաստանում կորել է կույր այլախոհ Չեն Գուանչենի եղբայրը, ով միջազգային սկանդալից հետո տեղափոխվել է ԱՄՆ` համալսարանում սովորելու նպատակով:
Չեն Գուանգֆուն` Գուանչենի ավագ եղբայրը, կորել է երկու օր առաջ, հաղորդում է New York Post-ը: Հայտնի է, որ նա ընտանիքի հետ գյուղից մեկնել է Պեկին, բայց մայրաքաղաք հասնելուց հետո նրա մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնել է ընտանիքի փաստաբան Լյու Վեյգոն:
Նա չի բացառել, որ Գուանգֆուին կարող էին կալանավորել իշխանությունները` կապված այլախոհ եղբոր հետ տեղի ունեցած սկանդալի հետ:
Գուանչենի ԱՄՆ մեկնելուց հետո, նրանց տունը մի քանի անգամ խուզարկել են ոստիկանները, հիշեցնում է թերթը:




























