ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո «բավական լավ դիրքերում» է։
«Լսել եմ, որ իմ աջակցությունը մեծ դեր է խաղացել Բիբիի համար»,- Axios-ին տված մեկնաբանությունում ասել է Թրամփը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ դեռ չի մտածել Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի նոր կառավարության ձևավորման ջանքերին մասնակցելու հնարավորության մասին։
«Կտեսնեմ»,- հայտարարել է Թրամփը։





























