Մոսկվայում ընդդիմադիր «Գրավիր դատարանը» ճամբարի վրա, որը տեղակայվել էր Մոսկվայի քաղաքային դատարանի շենքի դիմացի զբոսայգում, մոտ քսան մարդ է հարձակվել: Ինչպես նշված է «Պատերազմ» խմբի Twitter-ի միկրոբլոգում, հարձակվողները պատռել են վրանները եւ ցաքուցրիվ արել իրերը: Մարդկանց, սակայն, նրանք ձեռք չեն տվել:
«Պատերազմ» խմբի ակտիվիստ Պյոտր Վերզիլովի խոսքով` հարձակվողները վնասելով ճամբարի բնակիչների իրերը, վրանները, տեխնիկան, կազմակերպված ձեւով անհետացել են:
Հարձակման պահին ճամբարում գտնվել է մոտ տասը մարդ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու լրագրողները: «Պատերազմ» խումբը Youtube-ում տեսանյութ է հրապարկել:











