Հինգշաբթի առավոտյան Բոսֆորի նեղուցով երկկողմանի նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է բեռնատար նավի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ շարժիչի անսարքություն է առաջացել Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո նավարկող «Alisuvar Mammadov» չորաբեռնատար նավում։
139 մետր երկարությամբ նավը դուրս էր եկել բուլղարական Վառնա նավահանգստից և խափանվել Ստամբուլի Քանլըջա թաղամասի մերձակայքում։ Նավին օգնության են հասել քարշակները։





























