Հավանության է արժանացել Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջև մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի բնագավառներում 2026–2030 թվականների գործադիր ծրագրի ստորագրման առաջարկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 29-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում փոխադարձաբար աջակցել մշակութային, գիտական, կրթական և մարզական ծրագրերի իրականացմանը։

Բացի այդ, ծրագրի ստորագրումը հնարավորություն կտա հայ դիմորդներին ամեն տարի մինչև չորս տեղ ստանալ Լեհաստանի բուհերում բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ինտեգրված մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։