ԱԺ դահլիճում ՔՊ–ականների և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև դահլիճում սկսված ծեծկռտուքը շարունակվեց նաև միջանցքում։ Անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաև որոշ պատգամավորների, չէր հաջողվում բաժանել կռվող կոմերին։

ՔՊ–ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը բորբոքված հայտարարեց. «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ոռից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։

ՔՊ–ից Արթուր Հովհաննիսյանն էլ բղավեց. «Ես քո ոտերն առանձին եմ ջարդելու»։