Ազգային ժողովի դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 29–ին, իսկսկան ծեծկռտուք սկսվեց։

Ամեն ինչ սկսվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, որտեղ նա ասաց. «Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։ Դրանից հետո տեղից սկսեց ինչ–որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Չախոյանն արձագանքեց. «Արա»–ն ոտքիցդ գլուխ ես»:

Իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը հրեց Տարոն Չախոյանին, վերջինս էլ սկսեց հարվածել Դավթյանին։ Դրանից հետո իսկական ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջը։ Արդեն անհասկանալի էր, թե ով ում է հարվածում։ Բազմաթիվ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել։ Նա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։