Այսօր մեր գյուղացիների արտադրանքը սուպերմարկետները չեն ընդունում, որովհետև երբ որ վերցնում են գյուղացու արտադրանքը, պիտի 20% ԱԱՀ վճարեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սուպերմարկետները գնում են ներմուծողից են վերցնում, որովհետև ներմուծողը կարողանում է ԱԱՀ տալ։ Դա է պատճառը, որ երբ սուպերմարկետից գնում եք, համարյա ոչ մի ապրանք գյուղացու չի, դրա պատճառով է, որ գյուղացու ապրանքը չի վաճառում։
Մենք փաստաթղթավորման հարց ենք լուծում, որ կարողանան 100 հազարավոր մարդիկ վաճառել։ Սրա արդյունքում գյուղացիները այլևս չեն բողոքի, որովհետև իրենց ապրանքը կվաճառվի սուպերմարկետներում»,–ասաց նախարարը։











