Սկանդալային ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է համարել Ինդոնեզիայում նախատեսված համերգը` իսլամիստների կողմից սպառնալիքների պատճառով:
Ինչպես հաղորդել է BBC-ն, Ջակարտայում նախատեսվելիք համերգի համար վաճառվել է 50 հազ տոմս: Կազմակերպիչների խոսքով` նրանց արժեքը ամբողջությամբ կփոխհատուցվի:
Իսլամիստները հավատացած են, որ երգչուհին «սատանայի պատգամախոսն է»:




























