Մալիում համաձայնության են եկել ամստամբ տուարեգներն ու «Անսար ալ Դին» խմբավորման իսլամիստները: Ըստ այդ համաձայնության` նրանք պետք է միավորեն ուժերը եւ երկրի հյուսիսում հիմնեն սեփական անկախ պետությունը:Ինչպես հաղորդում է Reuters-ը, համաձայնագիրն ստորագրվել է ինքնահռչակ Ազավադ պետության մայրաքաղաք Գաոյում:

Հիշեցնենք, որ ապստամբ տուարեգներն ու «Անսար ալ Դինի» ներկայացուցիչները  մարտի վերջին գրավել էին Մալիի հյուսիսային մասը: Մինչ օրս խմբավորումներին չէր հաջողվում գրավված տարածքների նկատմամբ համատեղ վերահսկողության կանոններ հաստատել:

Տուարեգները երկար ժամանակ պայքարում էին անկախ պետության համար, իսկ «Անսար ալ Դին» խմբավորումը հանդես է գալսի իսլամական պետություն ստեղծելու օգտին: Հայտնի չէ, թե նոր պետությունն ինչպիսին է լինելու: