ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը` կոչ անելով թույլ չտալ Ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը երկիր: Նամակը հրապարկման համար փոխանցվել է մամուլին:

Նամակում նշվում է, որ այն պաշտոնյաները, որոնց նա համարում է մարդու իրավունքների խախտումների եւ կոռուպցիայի մասնակիցներ, չպետք է ներկա լինեն  Լոնդոնում Օլիմպիադա -2012-ի միջոցառումներին: Ցուցակլում ընդգրլված է308 մարդ. այդ թվում`փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը,Երիտասարդության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Վասիլի Յակեմենկոն, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը եւ այլք:

Ուշագրավ է, որ նամակը բրիտանական մամուլում հայտնվել էր Բրիտանիայի ԱԳ նախարարի Մոսկվա կատարած այցի նախօրեին: