Խարկով-Սիմֆերոպոլ մայրուղու 373 կիլոմետրի վրա,  Զապորոժիեի մոտ վթարի է ենթարկվել հարկային ծառայության աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը: Ուղեւորներից չորսը զոհվել են, տասը` վիրավորվել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, միկրոավտոբուսը բախվել է «ԿամԱԶ»-ին: Հարկային ծառայության աշխատակիցները Զոպորոժիեից տուն էին վերադառնում գերատեսչական ֆուտբոլային մրցումներից հետո: