Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանին կից Վոլֆսոնի քոլեջի եւ Լոզանի կենդանաբանական թանգարանի մասնագետները հայտարարել են լայնածավալ հետազոտության մասին, որի նպատակը մարդու եւ այլ հումանոիդների` տարբեր տեսակի «ձնե մարդկանց» միջեւ ազգակցական կապի առկայության ուսումնասիրումն է:
Քոլեջի կայքում նշվում է, որ հետազոտությունների ժամանակ կօգտագործվի նաեւ ԴՆԹ-ի անալիզի մեթոդը: Մինչեւ սեպտեմբեր գիտնականները կհավաքեն նյութեր եւ կխնդրեն իրենց ուղարկել նման էակների օրգանական մնացորդներ: Այնուհետեւ կիրականացվի դրանց նույնականացում:«Մենք հետաքրքրված ենք հումանոիդներին ցանկացած օրգանական նյութով, մասնավորպես, մազերով»,-ասել է նախագծի հետազոտողներից մեկը` պրոֆեսոր Բրայան Սայսը «Ինտերֆաքսին»:
Նա ավելացրել է, որ նման նյութեր են ակնկալում ողջ աշխարհից, այդ թվում` Ռուսաստանից:Ռուսաստանի Տաշտագոլսկի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Տոպակովը դեռ չգիտի` կուզբասցի մանսագետներն արդյոք ներդրում կունենան այդ նախագծում: Նշենք, որ Սիբիրի այդ շրջանում որսորդներն ու տեղաբնակաները պարբերաբար հայտնում են Յետիի` ձնե մարդու հետքեր նկատելու մասին, սակայն մինչ օրս այն չի հայտնաբերվել:




























