«Եվրատեսիլ -2012» մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրած Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները» երազում են վերադառնալ տուն, քանի որ արդեն կարոտել են տնային գործերին:

«Մենք արծաթե մեդալ ունենք, կարծում եմ, մեզ համար դա հաղթանակ է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել էին մեր օգտին: Կարծում եմ, մենք արժանապատվորեն ներկայացրեցինք Ռուսաստանը»,-ասել է խմբի պրոդյուսեր Քսենյա Ռուբցովան: Մոսկվայի հետ տեսակամրջի ժամանակ տատիկներն ասել են, որ կարոտել են հարազատներին, գյուղին, իրենց բանջարանոցին եւ կովերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները», իսկ երրորդ տեղը` Սերբիան ներկայացնող Ժելկո Յոկսիմովիչը: