Հաջորդ տարի Իրանը Բուշերում 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կկառուցի: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այլ մանրամասեր պաշտոնատար անձը չի հայտնել:

Հիշեցնենք, որ Բուշերում անցած տարի  արդեն շահագործման էր հանձնվել «Բուշեր» ատոմակայանը: