Նյուրբուրգրինգի ավտոդրոմում, որտեղ փորձարկվում են նոր մոդելները, պապարացիները նկատել են Audi A3-ի սպորտային տարբերակը:Հաղորդվում է, որ այս մոդելը սովորականից տարբերվում է անվային դիսկերի դիզայնով եւ ուժեղացված արգելակային մեխանիզմներով:

Այն ունի բենզինային շարժիչ` 2 լիտր ծավալով եւ 280 ձիաուժ հզորությամբ:Audi S3 մոդելը, որի դեբյուտը կկայանա Փարիզի միջազգային ավտոսրահում սեպտեմբերին, վաճառքի կհանվի հաջորդ տարվա առաջին ամիսներին: