Աֆղանստանի արեւելքում ՆԱՏՕ-ի ավիահարվածի արդյունքում զոհվել է 8 խաղաղ բնակիչ` բոլորը նույն ընտանիքի անդամներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվել են վեց երեխաներ եւ նրանց ծնողները: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը հայտնել է, թե կհետաքննի կատարվածը` ձեռնպահ մնալով մեկնաբանություններից:




























