Բերինգի ծովում խորտակվել է  ռուսական «Կապիտան Բոլսունովսկի» տրալերը: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նավը վնասվածք է ստացել եւ խորտակվել  Դեժնեվա հրվանդանից 570 կմ հարավ-արեւմուտք` Բերինգի ծովի չեզոք ջրերում:

Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել. 91 հոգուց կազմված անձնակազմը հաջողությամբ տեղափոխվել է կողքից անցնող մեկ այլ նավի վրա եւ հասել Կորսակով նավահանգիստ: