Արեւային մարտկոցների օգտագործմամբ էներգիա արտադրելու առումով Գերմանիան ռեկորդ է սահմանել:Ինչպես հաղորդում է Reuters-ը, նոր ձեռքբերումը հասնում է 22 ԳՎ/ժամի:
Սա համարժեք է 20 ատոմակայանի կողմից արտադրվախ էներգիայի ծավալին: Արտադրված էներգիան կարող է ապահովել երկրում աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի սպառման ծավալի մեկ երրորդը:Նշենք, որ Գերմանիան ակտիվորեն օգտագործում է էներգիայի այլընտրանքային աղբյուրները` քամին, արեւը, կենսավառելիքը:




























