Արեւմտյան Աֆրիկայում գտնվող Բենինի տարածքում ԱՄՆ քաղաքացի է առեւանգվել: Հարեւան Նիգերիայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը:
«Կարող եմ հաստատել, որ ամերիկացին առեւանգվել է Բենինում անցած շաբաթ»,- դեսպանատան աշխատակցի խոսքերն է մեջբերել ֆրանսիական «Le Figaro»-ն:Բենինի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ առեւանգման պատճառների վերաբերյալ: ԱՄՆ քաղաքացու անձի եւ մասնագիտության մասին տվյալներ չեն հաղորդվում:Բենինում մարդականց առեւանգմամբ զբաղվում է «Ալ Քաիդան իսլամական Մագրիբում» կազմակերպությունը` փրկագին պահանջելու նպատակով:




























