Մոսկվայում մայիսի 27-ին ձերբակալվել է միասեռական Նիկոլայ Ալեքսեեւը: Ինչպես հաղորդում է «Գազետան», նրան ոստիկանությունը ձերբակալել է քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ կիրակի անցկացվել է քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված գեյ-շքերթ:

Մինչ նա պատրաստվում էր պատասխանել լրագրողների հարցերին, ոստիկանները գրեթե ձեռքերի վրա նրան տարել են դեպի ոստիկանական մեքենա:Նշենք, որ մայիսի 27 –ին, երեւանյան ժամանակով ժամը 13:00-ին Մոսկվայի քաղաքային դումայի շենքի առջեւ տեղի էր ունեցել գեյերի չարտոնված ակցիա: Արդյունքում իրավապահները ձերբակալել են շքերթի մի քանի մասնակիցների, ինչպես նաեւ նրանց վրա հարձակվել պատրաստվող անձանց:Հիշեցնենք, որ Մոսկվայի իշխանություններն արդեն յոթերորդ տարին անընդմեջ հրաժարվում են արտոնել նման շքերթների անցկացումը: