Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալֆյորովան Օդեսայի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում «Անտոն Չեխով. Ճայը» ներկայացման ժամանակ կոտրել է ոտքը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկայացումն ընդհատել են, «շտապ օգնություն» է հրավիրվել:
Բժիշկները ոտքի կոտրվածք են ախտորոշել: Անհրաժեշտ օգնությունից հետո, դերասանուհին վերադարձել է բեմ եւ շարունակել խաղը` արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:



























