ԱՄՆ ժամանակակից Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում են երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք լիովին կտրված են իրականությունից, չեն սիրում երկիրը և ձգտում են այն հիմնահատակ ավերել, կարծում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Այսօրվա Դեմոկրատական կուսակցությունը, իմ կարծիքով, ներկայացնում են այս երիտասարդները, որոնք լիովին կորցրել են կապն իրականության հետ, իրականում չեն սիրում Ամերիկայի Միացյալ Նահանգները և չեն ցանկանում ստեղծել ու կառուցել նրա հիմքի վրա», - ընդգծել է քաղաքական գործիչը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ դեմոկրատների ներկա սերնդի ներկայացուցիչները գոյություն ունեցող համակարգն ընկալում են որպես հիմնովին արատավոր մի բան։

«Նրանք դրա մեջ տեսնում են մի բան, որը պետք է արմատապես վերափոխվի։ Այս երիտասարդների համար Ամերիկան խաթարված է։ Այն պետք է հիմնահատակ ավերել և նորից կառուցել», - նշել է փոխնախագահը։

Վենսի խոսքերը հնչել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, որոնց արդյունքում կորոշվի, թե ով է վերահսկելու ամերիկյան խորհրդարանի երկու պալատները։ Այժմ դրանք փոքր առավելությամբ վերահսկում են հանրապետականները։