Եգիպտոսի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Զաքարիա Իզմիին մայիսի 27-ին դատապարտել են 7 տարվա ազատազրկման եւ 6 մլն դոլար տուգանքի: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ:
Ինչպես հաղորդել է եգիպտական ՄԵՆԱ գործակալությունը, Իզմին կալանքի տակ էր վերցվել ապրիլի սկզբին` պետական միջոցների ապօրինի յուրացման գործով ցուցմունք տալու համար: Բացի նրանից, արդարադատության նախարարությունն արգելել է երկրից դուրս գալ խորհրդարանի նախկին խոսնակ Ֆաթհի Սուրուրին, վերին պալատի նախկին նախագահ Սաֆուատու ալ Շերիֆին եւ նրանց ընտանիքներին:




























