Մայամիում մայիսի 26 –ին ողբերգական կուրիոզ է տեղի ունեցել. քաղաքի կենտրոնում ավտոմոբիլային կամրջի վրա մերկ տղամարդը փորձել է ուտել մյուս տղամարդու դեմքը:

Ինչպես հաղորդում է «Miami Herald»-ը, տեղ հասած ոստիկանը պահանջել է զոհին հանգիստ թողնել, եւ երբ դա չի օգնել` կրակել է: Պահանջվել է վեց գնդակ` հանցագործին կանգնեցնելու համար:Ականատեսները պատմել են, որ սկզբում մարդակերի եւ նրա զոհի միջեւ կռիվ է սկսվել, բոլոր մանրամասներրն արձանագրել են դիտարկման խցիկները: Ստացված հրազենային վնասվածքներից մարդակերը մահացել է, նրա զոհին ծանր վիճակով հասցրել են հիվանդանոց. մարդակերը հասցրել է ուտել նրա դեմքի կեսը: Նրանց երկուսի ինքնությունը դեռեւս ճշգրտել չի հաջողվել: