Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ: Այս տեղեկությունը NEWS.am—ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին կոմիտեից:

NEWS.am–ի տեղեկություններով խոսքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանի մասին է։