Լեհաստանի հարավում գտնվող Վելկոպոլսկի քաղաքում մայիսի 27 –ին գնացքներ են բախվել` ուղեւորատար եւ բեռնատար: Արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդել է տեղական TVN24 հեռուստաալիքը, բեռնատար գնացքը կայարանում անցել է լուսացույցի արգելող լույսի տակով եւ բախվել Վարշավա ուղեւորվող մարդատար գնացքին:

Տուժածները մեքենավարներ են` յուրաքանչյուր գնացքից` երկուական: Նրանցից հոսպիտալացվել են երկուսը: