Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի տեղակալ Նասեր ալ Կիդվային երկիր մուտք գործել: Ալ Կիդվան Յասեր Արաֆաթի զարմիկն է:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Պաղեստինի նախկին արտգործնախարարի նկատմամբ վերաբերմունքը կապված չէ նրա անցյալի հետ եւ պայմանավորված է ԱՊԼ-ի ներկայիս դիրքորոշմամբ:Այսօր ալ Կիդվան իրականացնում է Քոֆի Անանի օգնականի պարտականությունները, հաղորդում է NEWSru.com-ը:




























