Բոսնիայում ձերբակալել են ամուսինների, որոնք 8 տարի շարունակ  բանտարկության մեջ են պահել գերմանացի աղջկան:Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, Միլենկո Մարինկովիչը եւ նրա կինը անմարդկային վերաբերմունք են դրսեւորել անչափահասի նկատմամբ:

Նրանք ստիպել են աղջկան ձիու փոխարեն լծվել սայլին եւ իրենց ման տալ գյուղով: Հարեւանների խոսքով` նրանք աղջկան կերակրել են խոզերի համար նախատեսված կերով:Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ աղջկան Բոսնիա է տարել նրա մայրը, ով այդ ժամանակ ամուսնացած է եղել Մարինկովիչի հետ:

Հիմա արդեն աղջիկը տեղափոխվել է ընտանեկան բռնության զոհ դարձածների կացարան: