Անգլիական միապետ Ռիչարդ I Առյուծասիրտը մահացել էր անհայտ վարակից` 42 տարեկանում:  Ֆրանսիական ամրոցներից մեկի պաշարման ժամանակ նա աղեղից վնասվածք էր ստացել, որի անորակ բուժման պատճառով էր վրա հասել մահը, նման եզրակցության են եկել ֆրանսիացի գիտնականները` Ֆիլիպ Շարլիեի ղեկավարությամբ:

Հետազոտողները նման եզրահանգման են եկել` արքայի սրտի մի մասն ուսումնասիրելիս:Ֆիլիպ Շարլիեն հայտնի է պատմական տարբեր մտացածին տեղեկություններ բացահայտելով: Ավելի վաղ նա ցրել էր այն կարծիքները, թե Նապոլեոնը թունավորվել է բրիտանացիների զավթիչների կողմից:

Նա նաեւ իր թիմով բացահայտել էր, որ Ժանա դ` Արկի ոսկորների կտորներն (այդպես էին պնդում Վատիկանում) իրականում պատկանում  են կատվի եւ եգիպտական մումիայի: