Հիմալայներում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Ուտարաքհանդ նահանգի գլխավոր նախարար Պուշկար Սինգհ Դհամին։
«Տխուր լուր է ստացվել Ջոշիմաթհի մերձակայքում՝ Չայեն գյուղի մոտ, ուղղաթիռի կործանման մասին։ Ներկայում շրջանային վարչակազմը, բնական աղետների կառավարման դեպարտամենտը և նահանգի արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերը համատեղ փրկարարական գործողություն են իրականացնում», - գրել է նա X-ում՝ հավելելով, որ «հանձնարարականներ են տրվել ծանր վիրավորներին անհապաղ տեղափոխել մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ որակյալ բուժօգնություն տրամադրելու համար»։
News18 հեռուստաալիքի տեղեկություններով՝ ուղղաթիռում վեց մարդ է եղել, ներառյալ օդաչուն։
Հաղորդվել է, որ ուղղաթիռը Բադրինաթհ քաղաքից օդ է բարձրացել տեղի ժամանակով ժամը 14:15-ի սահմաններում՝ ձյան տեղումների պայմաններում, նրա հետ կապը դադարել է։





























