Չինաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Կոմունիստական կուսակցության պաշտոնյա Լի Սիգունին:
Ինչպես հաղորդում է BBC-ին, ձերբակալության համար հիմք է հանդիսացել չինական բլոգների Weibo համակարգում անչափահասների բռնաբարության Սիգունի մասնակցության մասին քննարկումները: Որոշ տվյալներով` նա մասնակցել է առնվազն 10 անչափահասների բռնաբարությանը:Լի Սիգունը Հենան նահանգի Յունչեն քաղաքի կուսակցական ղեկավարի տեղակալն էր:




























