Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին է արժանացել Միքայել Հանեքի «Սեր» ֆիլմը, որը պատմում է ծեր ամուսինների հարաբերությունների մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան- Լուի Տրենտինյանը եւ Էմանուել Ռիվան: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է ծեր ամուսինը խնամում իր հիվանդ կնոջը, գրում է rbc.ru-ն:

Փառատոնի գրան- պրին հանձնվեց իտալացի ռեժիսեր Մատեո Գարոնեին, ով Կաննի փառատոնի դատին էր ներկայացերել «Ռեալիթի- շոու» կատակերգությունը:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի արժանացավ դանիացի Մադս Միքելսենը, որ մարմնավորել է Թոմաս Վինթերբերհին «Որս» ֆիլմում:

Լավագույն դերասանուհիներ են ճանաչվել ռումինացիներ Կոսմինա Սթտատան եւ Քրիստինա Ֆուլութուրը` «Բլրակների հետեւում» ֆիլմում մարմնավորելով երկու ընկերուհիների, որոնց բաժանել է աստծո հանդեպ ունեցած սերը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում մրցանակ ստացավ մեքսիկացի Կարլոս Ռեյդագասը` «Լույս մայրամուտից հետո» սյուրեալիստական ֆիլմի համար: