Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, ով նախագահական ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչին, մայիսի 27-ին, Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունն է առաջադրել երկրի վարչապետի պաշտոնի համար:

Իր կուսակիցների հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատրաստ է իր վրա վերցնել վարչապետի դերը, պայմանով, որ կոալիցիոն գործընկերները կընդունեն իր պայմանները եւ աշխատանքի պլանը, հաղորդում է KM.RU-ն` վկայակոչելոբ Reuters-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերբիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որի արդյունքում հաղթել է ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը: