Սիրիայի իշխանությունները ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Խուլա գյուղում տեղի ունեցած մարդկան զանգվածային կոտորածի հետաքննությամբ: Հատուկ հանձնաժողովը հետաքննության արդյունքները մտադիր է հրապարակել առաջիկա երեք օրում:
«Պետությունը, բանակը եւ իրավապահ մարմինները շահագրգռված չեն, որ պետության տարածում տեղի ունենար այդպիսի արյունալի սպանդ: Արեւմուտքի պաշտոնյանրեի անպատասխանատու հայտարարությունների ցուցնամին, նրանց անապացույց մեղադրանքներն ուղղված Սիրիայի բանակին, դա սիրիացի զինվորականներին գիտակցաբար սեւացնելու քայլ է եւ Սիրան` արտասահմանյան արգեսիայի միջոցով պառակտելու մղում»,- հայտարարել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիյադ Մաքդեսին:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, կրակոցների արդյունքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 25-ին եւ 26-ին, զոհվել է 116 մարդ, այդ թվում ծերեր, կանայք եւ երեխաներ: Մոտ 300 մարդ վիրավորվել է: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ որեւէ առնչություն չունեն խաղաղ քաղաքացիների սպանությանը:




























