Հնդկաստանում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 26 մարդ, եւս 27-ը լուրջ վնասվածքներ է ստացել:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի արեւմտյան Մահարաշտրա նահանգում Մումբաի-Պունա մայրուղու վրա, Մուբաիից մոտ 80 կմ հեռավորության վրա ամբողջ թափով ընթացող ավտոֆուրգոնը բախվել է կայանված միկրոավտոբուսին:

Բախման հետեւանքով միկրոավտոբուսը թռել ու բախվել է ճանապարհին կանգնած մարդկանց խմբին: Զոհերի եւ վիրավորների մեծ մասը Պունա քաղաքից վերադարձող հարսանքավորներ են եղել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Վիրավորներին տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանց մեծ մասի վիժակը ծայրահեղ ծանր է: