Եկատերինբուրգում Hyundai Accent մակնիշի մեքենան պայթել է, երբ սեփականատերը ծխել է սրահում: Վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», տղամարդը մոտեցել է բանկի բաժանմունքին եւ մեքենան մեկ ամբողջ օր թողել է այնտեղ:

Մեքենայի ուղեբեռում բենզինով տարա է եղել, եւ հնարավոր է` բենզինի գոլորշիներն են դետոնացվել, երբ վարորդը ծխել է:

Պայթյունից հետո մեքենան հրդեհվել է, եւ հրշեջները մարել են այն: