Թուրքիայի Էդիրնե նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և նուռ տեղափոխող բեռնատարի բախման հետևանքով տուժել է Բուլղարիայից ժամանած տասը զբոսաշրջիկ։ Տուժածներին տեղափոխել են Էդիրնեի պետական հիվանդանոց, հայտնում է TRT Haber-ը։
Վթարը տեղի է ունեցել Քարթալթեփե խաչմերուկում։
Վթարի մասին հաղորդումից հետո դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու շտապօգնության մի քանի բրիգադներ։ Բուժաշխատողները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին, ապա նրանց տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանությունն ու ժանդարմերիան միջոցներ են ձեռնարկել դեպքի վայրում անվտանգությունն ապահովելու համար։





























