Կաբարդինո-Բալկարիայում մահափորձ է կատարվել Բակսանի շրջանի վարչակազմի ղեկավար Հասան Խիժաժեւի դեմ, նա հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Նրա ծառայողական մեքենան գնդակոծվել է այսօր առավոտյան, Կրեմ-Կոնստանտինովկա գյուղում:

Իրավապահ մարմիները հայտնել են, որ մեքենան գնդակոծած հանցագործները եղել են սպիտակ «Լադա Պրիորա» մեքենայով, եւ թաքնվել են դեպքի վայրից: Վարչակազմի վիրավոր ղեկավարին տեղափոխել են հիվանդանոց:

Բակսանի շրջանը համարվում է Կաբարդինո-Բալկարիայում ամենաքրեական շրջաններից մեկը: