Արգենտինայի հյուսիսում, այսօր` մայիսի 28-ին, 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ դեպի հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 589 կմ խորության վրա:
Հավանական զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:




























