Հարավաֆրիկյան հանրապետության Հյուսիսային Կապի նահանգում գտնվող փակ հանքավայրում փլուզման հետեւանքով 17 ոչ լեգալ աշխատող հանքափոր է զոհվել:

Փլուզումը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Բոնտեկու հավքավայրում, որի թունելները պաշտոնապես փակվել են դեռեւս ապրիլին:

11 հանքափորների հաջողվել է դուրս գալ երկրի մակերեւույթ եւ ոստիկանությանը հայտնել, որ գետնի տակ մարդիկ են մնացել:

Ընդհանուր առմամբ, փլուզումից հետո գետնի տակ է մնացել 19 մարդ: Նրանցից երկուսի մարմինները դուրս են բերվել միջադեպի հաջորդ օրը: Երեք մարմիններ դուրս են բերվել դեպքից 3 օր անց:

Մայիսի 27-ի դրությամբ, փլատակների տակից դուրս է բերվել 17 մարմին, եւս երկուսը համարվում են անհետ կորած: