Հունաստանում մայիսի 28-ին առավոտից դադարեցվել է նորությունների հեռարձակումը հեռուստա- եւ ռադիոալիքներով, չեն թարմացվում տեղեկատվական կայքերը: Երկրում լրատվամիջոցների աշխատակիցների 24-ժամյա գործադուլ է:

Գործադուլի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իր աշխատանքը դադարեցրել է Նորությունների աթենքյան գործակալությունը, իսկ վաղը չեն հրապարակվի թերթերը:

Լրագրողները կառավարությունից կոլեկտիվ աշխատանքային համաձայնագրերի կնքում են պահանջում, որոնք ավելի ձեռնտու են աշխատողների համար, քան անհատական պայմանագրերը: