Շարունակվում է սկանդալն ինտերնետային աճուրդի շուրջ, որն առաջարկում է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի արյունով սրվակը: Ներկայումս սրվակի գինն արդեն հասել է 15 հազար դոլարի:

Ըստ բժշկական հաշվետվության, վիրավոր նախագահից արյուն են վերցրել արյան մեջ կապարի պարունակությունը պարզելու համար: Ընդ որում, PFC ինտերնետ-խանութը սրվակի իսկությունը չի երաշխավորում: Այդուհանդերձ, սրվակի վրա հստակ երեւում է Ռոնալդ Ռեյգանի անունը, նրան բուժող բժշկի անունը, նաեւ այն, որ հիվանդը հոսպիտաացվել է հրազենային վնասվածքով, նաեւ օրը` 1982թ. մարտի 30, երբ Ռեյգանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ԱՄՆ-ում Ռեյգանի նախագահական հիմնադրամի ղեկավար Ջոն Հայբուշը վրդովված է, որ 40-րդ նախագահի արդյունը թանգարանային ցուցանմուշ է դարձել: Սրվակը վաճառքից հանել պահանջում են նաեւ Ռեյգանի ժառանգները, իսկ Մայքլ Ռեյգանը` նախագահի որդին վստահ է, որ դա հոր արյունը չէ: